Անկախ Հայաստանի արվեստը քիչ է ներկայացված, վակում է, չկա ոչինչ. վարչապետ

«Մենք գնում ենք թանգարաններ, պատկերասրահներ, տեսնում ենք 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի, 20-րդ դարակեսի և այլ ժամանակների՝ Խորհրդային Միության արվեստ, բայց անկախ Հայաստանի Հանրապետության արվեստը մեր թանգարաններում շատ քիչ է ներկայացված»։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն այս հարցը կարևորեց «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տեսանկյունից. «Մենք մեր աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, նրանք գնում են, տեսնում են շատ կարևոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է՝ վակում է, չկա ոչինչ, ՀՀ-ում արվեստ չկա, մշակույթ չկա, ստեղծագործություն չկա, ոչինչ չկա, և սա լուրջ խնդիր է։ Եվ այո, մենք այդ ֆոնդերը պետք է համալրենք։ Մեր պետական պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա, չէ՞»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կան ցուցադրված որոշ գործեր. «Ապրիլին նախատեսում ենք բացել բոլոր հարկերը ևայդտեղ ավելի ամբողջական կցուցադրենք, բայց ընդհանուր առմամբ նաև ցուցադրության տարածքների լուրջ խնդիր ունենք։ Ֆոնդերում կարևոր գործեր կան, որոնք հնարավոր չի լինում մշտական ցուցադրել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ