«Մենք շատ հակված ենք՝ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև Կառավարության, պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված»:
Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ պետական գերատեսչություններից այլ ազդակ է ստացվում․
«Երբեմն այս նույն իրադրությունը պատահում է, և մենք պետական գերատեսչություններից ստանում ենք ազդակներ, որ, ըստ էության, քրեական գործերի հետ ոչինչ տեղի չի ունենում, բայց դրանցով նախագծերի իրականացումնն է խոչըըդոտվում։ Իրականում ես ոչ մի ռեակցիա չեմ տալիս, համարելով, որ եթե կա փաստ, պետք է գործ հարուցվի և քննվի, բայց հետո նույն իրավիճակը․ տեսնում ես, որ այդ գործը մեկ, երկու տարի քննվում է, և այդ ընթացքում ոչինչ տեղի չի ունենում, ե՞րբ պետք է տեղի ունենա։
Ինչքան կարելի է քրեական գործ հարուցել, ժամանակ առ ժամանակ ինչ-որ ազդակ լինի, այսինքն՝ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ համակարգն ու մեխանիզմը հստակ աշխատի ու պատասխան տա»։