Ինչքա՞ն կարելի է քրեական գործ հարուցել ու այդպես հարուցած մնա. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

«Անթույլատրելի է, որ կարող է քրեական գործ հարուցվի դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 10 տարի հետո, Քննչական կոմիտեի դեպքում էլ դրա նման կամ նմանվող իրադրություններ ունենք և պետք է բացառենք սա»,-կառավարության նիստում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ հակված ենք , որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության, պետական մարմինների ընթացիկ գործունեության հետ կապված: Ազդակներ ենք ստանում, որ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանով նախագծերի իրականացումն է խոչընդոտվում. 1, 2, 3 ոչ մի ռեակցիա չեմ տալիս համարելով, որ եթե կա փաստ պետք քննվի, բայց հետո տեսնում ես՝ գործը 1, 2,3 տարի քննվում է ու տեղի չի ունենում, ի վերջո, ե՞րբ պետք է տեղի ուեննա: Ինչքա՞ն կարելի է քրեական գործ հարուցել ու այդպես հարուցած մնա, կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգն ապահովի, գործը գնա դատարան և պսակվի մեղադրական դատավճռով»,- նշեց Փաշինյանը բայց և փաստեց, որ սխալ է միշտ առաջներդվել կանխավարկածով, որ եթե գործը գնում է դատարան պետք է դատավճիռը մեղադրական լինի.

«Կանխավարկած է, որ եթե գնաց դատարան պետք է պարտադիր մեղադրական դատավճռով պսակվի, այդպիսի ավանդույթներ են եղել, որ եթե գործը դատախազոությունից դուրս է եկել, պետք է մեղադրական դատավճիռ լինի»,- նշեց նա:

275 դիտում , 2 դիտում այսօր

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ