Ընդդիմությունն էլ չի կողմնորոշվում՝ Նիկոլ Փաշինյանը երբ է «միջանցքը տվել». նոր ամսաթիվ են շրջանառում. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մեսրոպ Առաքելյանի գրառմանն ու գրել.

«Ընդդիմությունն էլ չի կողմնորոշվում, թե Նիկոլ Փաշինյանը երբ ու որ օրն է «միջանցքը տվել»: 4 տարի զահլա տարան, թե 2020թ. նոյեմբերի 9-ին «բանավոր» խոստացել է։ Վարդան Օսկանյանը նույնիսկ 2 անգամ հոդված գրեց։ Նույնիսկ ամերիկայից մի բլոգեր մի օր Սյունիքի «հանձնումը» սգաց…

Հիմա էլ նոր ամսաթիվ են դրել շրջանառության մեջ։

Քանի որ հայտնողը Ռուբեն Վարդանյանի կուսակցության ղեկավարն է, ով Ալիևի բանտում է, մեզ մնում է եզրակացնել, որ այդ մասին Ռուբեն Վարդանյանին Իլհամն է պատմել, նա էլ՝ «խաբրիկը» Հայաստան է հասցրել…

Քանի դեռ Մեսրոպ Առաքելյանը չի հայտնել նման «գաղտնի պայմանավորվածության» այլ աղբյուրի մասին… Սա իսկապես չտեսնված սկանդալ է, որի կիզակետում իրեն ու յուր կուսակցությանը դրել է Մեսրոպ Առաքելյանը։ Ու նա պետք է հավելյալ պարզաբանի, թե որքան հավաստի է այս «գաղտնազերծումը», երբ և ումից է ինքը լսել դա? Եթե շուտ գիտեր դրա մասին, ինչո՞ւ է միայն հիմա բարձրաձայնում Եթե հիմա է ստացել տեղեկությունը, ապա ումի՞ց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ