Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կկատարել՝ անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուներից ոմանց:
«Գյումրիի ընտրություններում «Մայր Հայաստանը» հանգիստ կարող էր գրանցվել «Մատուշկա ՌաZZիա»-ՄՌZ, Վարդան Ղուկասյանը՝ Զորի Բալայանի զավակներ-ԶԲԶ։
Այ, դեռևս չեմ կողմնորոշվում, թե ինչ անվամբ կարող էր գրանցվել Վարդան Ղուկասյանի հետ դաշինքը չբացառող Ռուբեն Մխիթարյանը։ Քարոզարշավի երգը պատկերացնում եմ՝ «դու իմ Ղրիմն ես, ես՝ քո Դոնբասը, դու իմ Կրեմլն ես, ես՝ քո Լուգանսկը»:
Նշենք՝ Սաֆարյանի գրառման համար հիմք է հանդիսացել Վարդան Ղուկասյանի և «Մայր Հայաստան»-ի ընտրական ցուցակներում ընդգրկված անձանց մասին լրատվամիջոցներից մեկի ռեպորտաժը: Նրանցից մեկը, օրինակ, իր հողակտորն ու տրակտորն անգամ ռուս-ուկրաինական պատերազմի ռուսական Z նշանով է զարդարել, հայտարարել, թե հավատում է ՌԴ-ին ու նրա ուժին, նրանց համարում է եղբայրներ, Ղրիմն ու Դոնբասը՝ ռուսական տարածքներ: