ԱՄՆ-ը գաղտնազերծել է Ջոն Քենեդիի սպանության փաստաթղթերը

Վաշինգտոնը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթեր։ Այս մասին հետևում է ԱՄՆ Ազգային արխիվի կայքում մարտի 18-ին հրապարակված հաղորդագրությունից։

Նշվում է, որ փաստաթղթերի հրապարակումն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի մարտի 17-ի հրահանգին համապատասխան։ 1963 թվականի նոյեմբերին Տեխասում Քենեդիի սպանության մասին նախկինում գաղտնի տեղեկությունները հրապարակայնորեն հասանելի դարձնելով՝ Թրամփը կատարել է իր նախընտրական խոստումներից մեկը։

Էլեկտրոնային ձևով փաստաթղթերի առաջին խմբաքանակն արդեն հասանելի է Ազգային արխիվի կայքում: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ կհրապարակվեն ավելի քան 80,000 փաստաթղթեր, որոնք նախապես ուսումնասիրվել են ԱՄՆ արդարադատության նախարարության իրավաբանների կողմից:

«Թվային փաստաթղթերը, ներառյալ նախկինում գաղտնագրված հուշագրերի PDF-ները, ցույց են տալիս այն վախը, որը ներթափանցել էր Խորհրդային Միության հետ ԱՄՆ-ի հարաբերություններում 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից անմիջապես հետո, որը գրեթե հանգեցրեց միջուկային պատերազմին», – գրում է Reuters-ը:

Ըստ լրագրողների՝ հրապարակված տեղեկատվության նախնական ուսումնասիրությունը Քենեդիի սպանության պաշտոնական վարկածից շեղումներ չի հայտնաբերել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ