Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի հարցով բանակցությունները համեմատել է «ընթրիքի սեղանի» հետ, ըստ նրա՝ հիմնական ուտեստը եղել է «Կիևյան կոտլետ»-ը:
«Նախագահներ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը հաստատել է հայտնի միտքը՝ ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են։ Մենյուում՝ թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ և չիփս և փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը «Կիևյան կոտլետ»-ն է։ Բարի ախորժակ», — գրել է Մեդվեդևը «X»-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ էր արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մենյուում» է։
«Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք, չնայած նրա ախորժակներին», — ասել էր նա՝պատասխանելով ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարկին, ով Sky News-ին տված հարցազրույցում խոսել էր Ուկրաինայի՝ բանակցությունների սեղանից բացակայելու մասին։