«Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին»․ Դիանա Գրիգորյան

Սցենարիստ, պրոդյուսեր, հաղորդավար Դիանա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկարող եմ խոսել և արտահայտել այն ինչ զգում եմ այս պահին: Ես միշտ սիրով եմ աշխատել նրա հետ, նրա հետ սիրով աշխատում էր իմ խումբը, որովհետև նա միշտ Սեր էր տարածում:

Բախտ եմ ունեցել նրա հետ գտնվել նկարահանման հրապարակում իբրև դերասանուհի: Լավ գործընկեր, հոգատար ընկեր, բարի անսահման, նկարահանման հրապարակում հումորի պակաս չէր լինում, եթե նա ներկա էր: Հիշում եմ, թե ինչպես էր մեզ համար համեղ ուտեստներ պատրաստում, որքան համեղ էր պատրաստում: Տոն էր ինձ համար, երբ գիտեի, որ այդ օրը նրա հետ եմ նկարահանման: Հումորի մեծ չափաբաժնով, անսահման բարի, աննկարագրելի շռայլ, հոգատար, սրտացավ, Լույս Մարդ, վարպետ իր գործում: Հիշում եմ՝ որքան հոգատար էր իմ նկատմամբ, երբ կոտրված ոտքով գնում էի նկարահանման: Նա ուներ ուրույն ձեռագիր ոչ միայն կինոյում և թատրոնում այլ նաև` կյանքում: Բազմաբովանդակ մարդ, արտիստ, ընկեր:

Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին` ծննդյան օրը: Այնքան լիահույս էի, որ ապաքինվելու է, խոստացավ, որ մի փոքր լավ զգալու դեքպում անպայման կհանդիպենք… Ավաղ:
Նա մի արտիստ էր, որ ի զորու էր մխիթարել ու բժշկել մարդկանց հոգիներն իր մեծագույն զենքերով` տաղանդով ու ծիծաղով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ