Վարդանիկ, էնքան ես վախենում, որ փեսա Միշիկի սրտի թեկնածու Ռուբոն է անգամ վախդ զգացել ու որոշել է քեզ օգնել․ Պալյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գյումրու ընտրապայքարի մեջ մտած ոչ հարգելի մերժվածների արբանյակներ, դրախտում վիպ համար բռոնյա արած Վարդան Ղուկասյան, նույն ինքը Վարդանիկ, ախր ինչի եք ստիպում հիշել ձեր մասին ու արձագանքել, հավատացեք մենք դրա վրա ժամանակ ծախսել չենք ուզում, ձեր մասին խոսելու վրա ժամանակ ծախսելու փոխարեն, մենք գյումրեցու հետ խոսում ենք մեր կատարած աշխատանքներից, բարեփոխումներից, որոնք էնքան շատ են։

Վարդանիկն ասում է նստելուց չեմ վախենում, բա որ չես վախենում ինչի՞ ես մտել ընտրապայքարի մեջ, նստեիր, սպասեիր, երբ է նստելուդ ժամանակը գալու, ի՞նչն է շատ` քո անձի հետ կապված քրեական գործերը, օրերից մի օր ոնց էլ չլինի նստելու ես, մտել ես ընտրապայքարի մեջ, որ ի՞նչ անես, չնայած գյումրեցին քաջ գիտակցում է, որ ընտրապայքարի մեջ հենց մտել ես նրա համար, որ չնստես, թե բա չեմ վախենում, իյա, իրո՞ք, ոչ թե չես վախենում, այլ էնքան ես վախենում, որ փեսա Միշիկի սրտի թեկնածու Ռուբոն է անգամ վախդ զգացել ու որոշել է քեզ օգնել ու քո համար ձայներ հավաքել, այ էդքան ակնհայտ է վախդ։

Սիրելի՜ գյումրեցիներ, րոպե անգամ կասկած չունեմ, որ էս ամենը քաջ գիտակցելով մարտի 30-ին, ինչպես Վարչապետն ասաց, նկուղներից դուրս եկած առնետներին կուղարկեք նորից նույն տեղը, իսկ մինչ այդ ու դրանից հետո էլ մենք` մեր թիմով, սարի պես կանգնած եղել ենք ու մնալու ենք կանգնած Գյումրու և գյումրեցու թիկունքին։ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ ✅️1

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ