«Աշխարհի բռնակալների կողմից մեր վախճանը տոնելը վաղաժամ է». «Ազատություն» ռադիոկայանը դատի է տվել ԱՄՆ գործակալությանը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը երեքշաբթի հայց է ներկայացրել ԱՄՆ գլոբալ մեդիայի հարցերով գործակալության (USAGM), ինչպես նաև կազմակերպության պաշտոնատար անձանց՝ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ, որպեսզի արգելափակի ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած դրամաշնորհի գործունեությունը դադարեցնելու նրանց փորձը, որ տրամադրվում է կազմակերպության աշխատանքի համար:

Բողոքում ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի միջոցների մերժումը, որ հատկացրել է իր համար Կոնգրեսը, խախտում է դաշնային օրենքները, ներառյալ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: Գործը քննվելու է Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում:

«Հիմա ժամանակը չէ Ամերիկայի թշնամիների քարոզչության և գրաքննության տեղը զիջելու։ Մենք կարծում ենք, որ օրենքը մեր կողմն է, և որ ամբողջ աշխարհի բռնակալների կողմից մեր վախճանը տոնելը վաղաժամ է»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ