Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ հզոր համայնք»-ը՝ ի դեմս Ռուբեն Մխիթարյանի, ձայներ է հավաքում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար:
Այս փաստը բարձրաձայնել է Մխիթարյանի նախընտրական շտաբի խոսնակը:
Հարգելի՛ գյումրեցիներ, եթե դուք ընտրում եք Ռուբեն Մխիթարյանին, պետք է գիտակցեք, որ անկախ ձեր կամքից ու ցանկությունից ընտրական քվե եք նվիրում հենց Վարդան Ղուկասյանին:
Հարցումների տվյալներով, այս պահին ընտրապայքարում 2-րդ տեղը բաժին է հասնում հենց նրան, և մանր ու միջին ընդդիմադիր ուժերը, բնականաբար համախմբվելու են հենց Վարդանիկի շուրջ:
Գյումրեցուն մնում է չտրվել սուտ խոստումներին, արժևորել ու գնահատել յուրաքանչյուր քվեն ու այն հասցնել իրական հասցեատիրոջը: