Փարաքարի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի խոսքով՝ քարոզարշավից տպավորությունները բարձր են, բնակիչները ջերմ դիմավորում են, ինչն էլ, ըստ նրա, թիմին ավելի է ոգևորում, քանի որ բնակչի հոգատարությունը պարտավորեցնող է։
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ հավելելով, որ քարոզարշավի ընթացքում սպասվող մրցակցությունից մտավախություն չունի:
«Պաստառները պոկելով՝ չեն կարող բնակչի սրտից, մտքից, հոգուց պոկել մեր հանդեպ ունեցած սերը, հարգանքն ու վստահությունը»,- նկատում է նա:
Գյուլնազարյանը փարաքարցիներին կոչ է անում մարտի 30-ին գնալ ընտրատեղամաս և կատարել քաղաքացիական իրենց պարտքը՝ քվեարկելով զարգացման օգտին։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում