Ինչպե՞ս են ՀՀԿ-ականները մասնակցում Գյումրու ավագանու ընտրություններին կամ արդյո՞ք ՀՀԿ-ն պառակտվում է:
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ շարունակելով.
«Ինչպես հայտնի է, խորհրդարանական ուժերը հետևողականորեն խուսափում են ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց։ Սակայն տեղական մակարդակում կուակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչները, այնուամենայնիվ, մասնակցում են ավագանու ընտրություններին։ Իսկ ինչպե՞ս։ Շատ պարզ․ ուրիշ կուսակցությունների նախընտրական ցուցակներով։
Այսպես, «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական ցուցակում, որը կազմված է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցություններից 8-րդ համարի դիմաց «Աշխատանքի վայրը, պաշտոնը (զբաղմունքը)» սյունակի ներքո կարդում ենք «ՀՀԿ, «Ախուրյան» ՇԽ (շրջանային խորհուրդ), կազմակերպիչ», իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակի 19-րդ համարի դիմաց՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Գյումրու շրջանային խորհրդի փոխնախագահ»։
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են Գյումրու ՀՀԿ-ականները որոշել տարբեր ցուցակներով առաջադրվել։ Մնում է հուսալ միայն, որ ՀՀԿ-ի պառակտման մասին լուրերը չափազանցված են»,-գրում է պատգամավորը: