Երևանի բնակիչները կազատվեն 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին աղբահանության վճարները չվճարելու համար սահմանված տույժերից․ Սինորյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի´ համաքաղաքացիներ,

ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվա ավագանու նիստում ընդունվեց ավագանու որոշում, որով քաղաքացիները ազատվում են 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին աղբահանության վճարները չվճարելու համար սահմանված տույժերից:

Շնորհակալ եմ գործադիր իշխանության գործընկերներին` առաջարկս ընդունելու և օրակարգում ներառելու համար:

Հ.գ առաջիկայում աղբահանության վճարների ամբողջական տվյալները ներբեռնված կլինեն համապատասխան հարթակներում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ