Պաշտոնանկություն ու նշանակումներ Կառավարությունում

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Ասատուր Վարդանյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ու մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։

Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ