Ադրբեջանի և Հայաստանի միջև 2022 թվականի մարտից մեկնարկած բանակցություններն ավարտվեցին 3 տարի անց, կողմերը միաժամանակ հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման:
Քաղաքական որոշ շրջանակներ ասում են՝ պետք է գնալ արագ ստորագրման, մի մասն էլ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությունը, պնդում է, թե Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում, ՀՀ իշխանությունը մոլորեցնում է հանրությանը:
Այս և այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ: