Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր

Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ