Աժ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է իր՝ «Մոնտե-Կառլո» խաղատուն այցելելու վերաբերյալ շահարկումներին:
«Ես այդ տիկնոջը հիշում եմ, իմ անվտանգության աշխատակիցն ասաց՝ հայ կինը նկարում է, ասեցի՝ նկարում է, թող նկարի: Այդ երկրում մարդկանց անձնական կյանքը նկարելու հետ կապված անգամ հոդված գոյություն ունի: Նախ՝ այն, ինչ ինքը նկարել է, կազինոյի հետ կապ չունի, կազինոն ձախ կողմն է, սա աջ կողմն է, տարբեր սրահներ կան, ռեստորան կա, խանութներ կան, ամեն ինչ կա: Ես որ ուզենամ կազինո գնամ, ո՛չ Ձեզ եմ նայելու, ՛ոչ էլ այդ նկարողին, իմ գումարն է, ինչ ուզենամ՝ կարող եմ անեմ: Եթե ուզում են համեմատություն անեն, ես միշտ ասել եմ՝ կազինո գնացող խաղացողը պետք է պետական փողը չտանի խաղա, իսկ մասնավոր մարդը ինչ ուզում է թող անի»,- ասել է նա:
Լիագումար նիստի օրերին եք բացակայել՝ դիտարկմանն ի պատասխան, Սուքիասյանն ասել է.
«Բացակայել եմ իմ անձնական գործով, դիմում չեմ գրել, զգուշացրել եմ, իմ աշխատավարձից թող պահեն: Բայց վերցրեք, հաճախելիությունը նայեք, այդ մի անգամն է եղել, որ բացակայել եմ»,- ասել է նա: