ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի 8-15-ը մասնակցել են Հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին:
Հայաստանի կազմում կրկնակի ոսկե մեդալակիր է դարձել Սիփան Ծաղկյանը՝ հանդես գալով դահուկավազքի 2,5 կմ դասական և 500 մետր ազատ ոճի մրցումներում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Պապյանը 4-րդ տեղն է զբաղեցրել դահուկավազքի 50 մետր դասական ոճում: Նա նաև հանդես է եկել 100 մետր դասական ոճում և զբաղեցրել 6-րդ տեղը:
Խաղերին մասնակցել են 100 երկրի շուրջ 1500 մարզիկներ: Ներգրավված են եղել նաև 1000 մարզիչներ և նույնքան կամավորներ:
Մարզիկները մրցել են 8 մարզաձևերում: