Բլոգեր Արթուր Չախոյանը կադրեր է հրապարակել Իջևան քաղաքի Թուխիկյան փողոցի մայթերի ասֆալտապատման աշխատանքներից` ներկայացնելով, որ փողոցն իբր ասֆալտապատվում է առանց բիտումի։
Չախոյանը դիմել է պարզ մանիպուլյացիայի` իր գրառմանը կից հրապարակելով Թուխիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների հետ ընդհանրապես կապ չունեցող ծավալաթերթ։
Ներկայացնում ենք Թուխիկյան փողոցի ասֆալտապատման ծրագրի իրական ծավալաթերթը, որտեղ պարզ երևում է, որ բիտումի տարածում նախատեսված է ճանապարհային պատվածքի վրա, իսկ մայթերում նախատեսված է Դ տիպի ավազահատիկ ասֆալտբետոնե շերտ, որի դեպքում, ըստ սահմանված նորմերի, բիտումի տարածում չի իրականացվում։
Այս մասին հայտնում են Իջևանի համայնքապետարանից: