Լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն. Սուքիասյանը՝ իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու մասին

Շատ լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև չգիտենք թե ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում։

Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու դեպքին:

«Նման մի քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում կամ այդպիսի տպավորություն են թողնում: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի բոլորի համար հավասար: Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորներով քաղաքում, քաղաքից դուրս պտտվելն այդքան էլ ընկալելի չի և տուրիստական հատվածի, և քաղաքացիների համար:

Այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն: Նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,- ասել է նա:

Պատգամավորը նշելէ, որ չգիտի՝ ինչ են փնտրել իր թիկնազորի անդամների մոտ:

«Ի՞նչ է նշանակում զենք փնտրել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ իմանալ, հետո փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրի, դա էլ թող հասկանան որ զենք փնտրելով չի, այլ պետք է իմանան զենքը կա՞, հատուկ գործիքներով որով կարող են իմանալ: Բայց դա ուղղակի օպերատիվ տվյալ է եղել, ոստիկանությունն իրավունք ունի ցանկացած բան ասի՝ ելնելով իր օպերատիվ գործողություններից»:

Սուքիասյանը նշեց, որ գետին տապալել չի եղել: «Այդ գետին տապալելը դարձրել եք օգտագործման թեմա, հրավիրել են, պարզաբանումներ են վերցրել, ես ողջունում եմ նման գործելաոճը: Նախապես զգուշացրել էին, ուղղակի ես Հայաստանում չէի»,- ասել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ