Համացանցում տեսանյութ է շրջանառվում, թե, իբր, ոստիկանության բաժանմունքից ծեծված անձի են տեղափոխում հիվանդանոց:
ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ տեսանյութը հին է, և արվող մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կառույցից կոչ են արել զերծ մնալ հասարակությանը մոլորեցնող և մանիպուլացնող գործելաոճից: