Կարգալույծ է հռչակվել տեր Արմեն քահանա Մելքոնյանը. նա կարգազանց կյանք է վարել

Մարտի 17-ին Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ նշելով, որ տնօրինության համար հիմք է ծառայել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը Արմեն քահանայի կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Մելքոնյան ավազանի անունով։

Նշենք, որ Մայր Աթոռը դեռ տարիներ առաջ դժգոհ էր սոցիալական ցանցերում տեր Արմենի ակտիվությամբ և նրան կոչ էր արվել հանդես գալ զղջումագրով: Նրա ելույթներն ու սոցցանցերի էջերում քարոզները տասնյակ հազարավոր դիտումներ ունեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ