Կեղծ տեսանյութ. Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով․ Fip

FIP-ը գրում է․ Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբր խոսում է թուրքերեն։

Ինստագրամում տարածված տեսանյութի դիտումների քանակը հատել է 750 000-ը։

Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել է մարտի 13-ին։

Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանում է բացառապես հայերենով։

«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող՝ թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ–թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով, փաստացի այն deep fake է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ