Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Մայք Ուոլց

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ավարտին և նշելով, թե Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի:

«Այս շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ:

Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել: Ես ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղ համաձայնագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար:

Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ