Գյումրու համայնքապետի պաշտոնակատար, մարտի 30-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը շարունակել է բակային այցերը:
Այս անգամ նա ՔՊ թիմի հետ եղել է հարազատ թաղամասում, որտեղ հանդիպել է բնակիչների հետ ու նշել, որ բոլորն իրեն ճանաչում են ու գիտեն իր սկզբունքները.
«Երեխաների համար ոչինչ չեմ խնայելու»,- ասել է նա «Սարի՛կ, Սարի՛կ» վանկարկող երեխաների բացականչություններին ի պատասխան: