Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «սերուցքայինների» կազմում առաջին մրցաշրջանում խփած գոլերով գերազանցել է բրազիլացի Ռոնալդուին։ Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

26-ամյա ֆրանսիացին Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել 17-րդ և 23-րդ րոպեներին։ Այդ հարվածները Մբապեի համար 30-րդ և 31-րդն էին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում:

Լավագույն ռմբարկուների մրցավազքում նա մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Այս պահին Մբապեն ունի 20 գոլ, լեհը՝ 21։

«Կերամիկա» մարզադաշտում կայացած «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպումն ավարտվել է մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Բացի Մբապեի դուբլից, 7-րդ րոպեին աչքի ընկավ տանտերերի արգենտինացի պաշտպան Խուան Ֆոյտը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ