Խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը որոշիչ կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման համար. Բետել

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելն «X»-ի իր միկրոբլոգում ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։

«Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։

Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ