«Մեր օրերում ցանկացած գիտելիք արագ հնանում է, շատ արագ գալիս է նոր գիտելիք»:
Այս մասին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում իր բանախոսության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երբ խոսվում է կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու մասին, ամենևին չի թերագնահատվում մարդկանց ունեցած գիտելիքը:
«Երկրի զարգացման համար լավ արհեստավորներ շատ են պետք, մեր երկրի տնտեսությանն է դա պետք, մեզ լավ հողագործներ, լավ զոդողներ են պետք, բայց գիտելիքը արագ փոխվում է, մենք պետք է ասենք սա և գնանք իմանալու»,- ասել է վարչապետը