«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել:

«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որին հրավիրվել է շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր
տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։

Ավելի վաղ «Իմ քայլը» հիմնադրամից տեղեկացրել էին են, որ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Մեկնարկային հանդիպման խոսնակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալու «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ