Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը, ամուր կապը Կանադայի հետ. Փաշինյանը հաջողություն է մաղթել Թրյուդոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին տարիների բարեկամության և գործընկերության համար՝ մաղթելով նրան հաջողություներ հետագա գործունեության մեջ:

«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար: Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը տևական ազդեցություն է թողել: Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ: Մաղթում եմ ամենայն բարիք ապագա գործունեության մեջ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ