Խաղաղության պայմանագիրը ՀՀ լավագույն ձեռքբերումն է, որը մազոխիզմով է քննվում. Մոսկվան ընդդիմությանը փողոց կհանի

Եթե որպես ժողովուրդ մեր պոռոտախոսությունը թողնենք, կհասկանանք՝ ինչպես ենք հասել Խաղաղության պայմանագրին, որի շուրջ էլ բազար է՝ համաձայնագի՞ր, թե՞ պայմանագիր։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ունենք փաստաթուղթ, որի կնքման հավանականությունը շատ մեծ է. «2020-ից հետո Ադրբեջանը Հայաստանի մասին չէր էլ ուզում լսել, որովհետև կար ռուս-թուրքական դաշինք, նույնիսկ բանակցությունների մասին չէին ուզում լսել, բայց ՀՀ համար ստեղծվեց հարմար իրադրություն. երբ ՀՀ անկախության գիշատիչներից մեկը՝ Ռուսաստանը, խրվեց Ուկրաինայում, և հավաքական Արևմուտքը զղկեց ռուսներին, մեզ համար հնարավորություն ստեղծվեց՝ ԵՄ դիտորդներ բերեցինք, Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատեցինք, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագիր ստորագրեցինք, չափավորեցինք Ալիևին, և նա ցանկություն հայտնեց խաղաղության պայմանագրի գնալու։ Ցանկացած բանակցություն կոնսենսուս պետք է ունենա տակը, որի հիման վրա պետք է հասնել կոմպրոմիսի։ Կարող է ինչ-որ կետեր մեզ դուր չգան, բայց արդյոք կարելի՞ է մի-երկու կետ դուր չգալու համար մազոխիզմով քննել այդ պայմանագիրը։ Մենք որպես ժողովուրդ պետք է օբյեկտիվ լինենք: Սա ՀՀ լավագույն ձեռքբերումն է»։

Քաղաքագետը չբացառեց, որ Ռուսաստանը հայաստանյան ընդդիմությանը կարող է հանել փողոց

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ