«Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ աճող հետաքրքրությամբ պայմանավորված՝ այսուհետ բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը և ստանալ հնարավորություն մասնակցելու ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ հանդիպումներին, համանուն բանախոսությունների շարքին և շարժման շրջանակում կազմակերպվող այլ տարաբնույթ միջոցառումներին։
Մինչ այսօր շարժման շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցել է 1000-ից ավելի մասնակից: Լրացնելով հայտը՝ դուք հաստատում եք, որ կիսում եք «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունը, ցանկանում եք դառնալ կրթաշղթայի օղակներից մեկը և տարածել անդադար սովորելու գաղափարը։
«Շարժումը բաց է բոլորի համար՝ առանց տարիքային, մասնագիտական, քաղաքական, ազգային, կրոնական կամ սոցիալական պատկանելիության սահմանափակումների։
#Կրթվելընորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն»,- ասվում էհաղորդագրության մեջ: