ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար

«Այս փուլի համար եղած ձեռքբերումը պայմանագրի տեքստի համաձայնեցումն է․ բանակցությունները տեքստի շուրջ երկու կողմից էլ ավարտված են, տեքստը համաձայնեցված»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով համաձայնագրի համաձայնեցումից հետո Ադրբեջանի կողմից հնչող այլ պահանջներին։

Նա նշեց․ «Ադրբեջանը հանդես է գալիս հավելյալ պահանջներով, մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա, զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի Սահմանադրության մեջ։

Զուգահեռաբար իրենք սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ-ում, և Սահմանադրական դատարանն ասաց, որ համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմանները։ Այն, որ ՀՀ Սահմանադրությունը ունի տարածքային պահանջներ, պետք է ցրված լինեին, և այդպես ընդունում ու ընկալում է միջազգային հանրությունը»։

Միրզոյանը շեշտեց՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության ինչպիսի նախագիծ կբերվի, ինքը մանրամասներից տեղյակ չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ