«Հայաստանի կառավարության գերխնդիրն է պահպանել և ամրապնդել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մնացած ամեն ինչ այս բանաձևումի մեջ պետք է տեղավորվի»,- ԱԺ-ում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանի դիտարկումներին:
«Ցավոք սրտի, հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում, Դուք 10-ը հատ հայրենասիրական բառ գիտեք, ես 120 հատ, հլը եկեք խոսենք տեսնենք՝ ո՞վ է ավելի հայրենասեր:
Բայց վերջը գիտեք ինչ է կարող է լինել, եթե պատկերավոր ասեմ. մեր նպատակն այն է, որ վերջում ստիպված չլինենք բոլորս թողնել գնալ գլենդելներ, փարիզներ, պոլիսներ, մոսկվաներ և ընդեղից լացենք մեր դառը դարդը, ճակատագիրը, ասենք՝ ինչքան անարդար էր այս աշխարհը, բազմաչարչար հայ ժողովուրդը կրկին հայրենազրկվեց»,- ասաց նա։