«Ես չեմ համարում, որ Դուք անձնապես ՀՀ-ի դեմ որևէ դավադրության մեջ եք գիտակկցված»,- ԱԺ-ում այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանին:
«Դուք խոսում եք Մեծ Հայքի մասին, ցավոք սրտի, Մեծ Հայքը Փայտակարանից մինչև Ծոփք եղել է, հպարտ ենք դրանով, մեր պատմության մասն է, բայց վերականգնելի չէ: Ասում եք սահմանազատման գործընթացով հայրենահանձնում է տեղի ունեցել, երևի սա ասում եք ելնելով Մեծ Հայքից, պատմական հայրենքից, տեսնում եմ՝ անկեղծորեն վրդովված եք ասում, ես դա հարգում եմ, բայց կարծում եմ դա սխալ է:
ՀՀ-ն՝ լավ է, վատ է, Ձեր չսիրած կա փոքր համարվող կամ մեծ ՀայԱստանի մաս համարվող, այս ՀՀ -իր իրավական առումով հասանելի 1 մմ հող չի հանձնվել Ադրբեջանին, այստեղ է մեր տարբերությունը»,- ասաց նա: