Ոստիկանները ԱԺ-ում տուգանել են Գառնիկ Դանիելյանին՝ շենքում ծխելու համար

Քիչ առաջ պարեկները տուգանել են «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանին՝ ԱԺ շենքում ծխելու համար:

Դանիելյանը լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ ծխել է, բայց նշեց.«Ես իմ աշխատասենյակում օգտագործել են, դա սիգարետ էլ չի, սենյակում ընդմիջման ժամանակ օգտագործել եմ, ես չեմ ժխտում, ոչ թե արդարանալու համար եմ ասում, այլ սա առաջին դեպքն է ԱԺ պատմության մեջ , եթե տենց բան եղել է, ասեք, որ եղել է իմանամ»:

Լրագրողների հարցին, հնարավոր է միջադեպից հետո էլ չծխի, պատասխանեց. «Այս իրավիճակից ելնելով, որ սենց շարունակվի կարող է ավելի շատացնեմ ծխելը»:

Ներկա պարեկներն էլ նշեցին, որ դեպքն արձանագրվել է ոչ թե ընդմիջման ժամանակ, այլ ԱԺ-ում քննարկման ժամանակ՝ ժամը 13:02-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ