Մենք լավը չենք, ապիկար ենք, դուք խելացի եք, 30 տարի իշխանության եք եղել, մեռանք ասելով՝ անեիք. Արարատ Միրզոյանը՝ Աննա Գրիգորյանին

«Երբ ասում եք 2019 թվականի փաթեթ, 2019 թվականին ինչ որ եղել է, մի քիչ մոդիֆիկացիան է, ինչ որ դրանից առաջ է եղել: Lուծեիք, մեռանք ասելով՝ անեիք, մենք լավը չենք, ապիկար ենք, դուք խելացի եք, 30 տարի իշխանության եք եղել՝ անեիք՝ չնայած դա կոնկրետ Ձեզ չի վերաբերում տիկին Գրիգորյան, Դուք իշխանության չէիք, դուք 2019 թվականին ՔՊ ցուցակում էիք»,- ԱԺ-ում ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցի՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ իրենք ժողովրդից գաղտնի ոչինչ չեն պահելու. «Մենք հիմա էլ ժողովրդից գաղտնի չենք պահում, ժողովուրդը հիմա այս պայմանագրի մասին համարյա ամեն ինչ գիտի: Երբ հրապարակելու պահը կգա, կհրապարակենք սահմանված կարգով: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, Սահմանադրության պահանջը մեզ համար ընդունելի չի եղել, մենք մեր դիրքորոշումը հազար անգամ ասել ենք, տասը անգամ էլ ես նորից ասացի: ՀՀ-ն մնալու է ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը պաշտպանված, վերականգնված սահմանազատման միջոցով այն շրջաններում, որտեղ հիմա այդ ամբողջականությունը խաթարված է: ՀՀ ժողովուրդը հնարավորություն է ստանալու ապրել, արարել խաղաղ միջավայրում, անկախ, ինքնիշխան Հայաստանում, ձեր երազանքը չի կատարվելու, տիկին Գրիգորյան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ