Հայաստանը շարունակում է ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Դոնալդ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարը հիշեցրել է տարեսկզբին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման մասին, որը նշանավորել է հարաբերությունների մակարդակի բարձրացումը:
Անդրադառնալով որոշակի մտահոգություններին, որ գործընկերությունը հաստատվել է ամերիկյան նախորդ վարչակազմի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ՝ Միրզոյանը վստահեցրել է, որ դա այդպես չէ, քանի որ նոր վարչակազմի ներկայացուցիչներն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում:
«Եվ հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ՝ ի դեպ, նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ դրույթների կյանքի կոչման ուղղությամբ»,-ասել է նա: