«Ես այս պահին ԼՂ հայերի՝ իրենց բնօրրան, իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում:
Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուզում եմ շատ ուղիղ ասել, որ ես այս պահին Լեռնային Ղարաբաղի՝ իրենց տներ վերադառնալու և անվտանգ ապրելու պայմաններ չեմ տեսնում։ Չեմ տեսնում նաև Ադրբեջանի կողմից ջանքեր այդ պայմանները ստեղծելու ուղղությամբ։
Մենք՝ բոլորս, այդ թվում՝ ԱԳՆ պաշտոնական հայտարարություններում, վաղուց ֆիքսել ենք, որ ԼՂ ժողովրդի համար ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ նրանց ֆիզիկական անվտանգ գոյությունը հնարավոր չի եղել, և տեղի են ունեցել բռնի տեղահանություններ»,- նշել է Միրզոյանը։