Իսպանիայի ԱԳՆ-ն ողջունել է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները խաղաղ համաձայնագրի տեքստի վերաբերյալ

Իսպանիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։

Այս մասին ասված է երկրի ԱԳՆ-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ։

«Իսպանիան գոհունակությամբ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության մասին լուրը և հույս ունի, որ այդ հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը», — ասվում է փաստաթղթում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ