«Ովքեր ցանկանում են վերադառնալ՝ welcome»․ Պուտինը` արևմտյան ընկերություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական շուկա վերադառնալու հարցով փակ բանակցություններ են ընթանում որոշ ընկերությունների հետ:

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են հանգիստ ռեժիմով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։

«Մենք ոչ ոքի համար չենք փակվել, ոչ մեկին չենք վռնդել. նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ՝ բարի գալուստ, welcome», — ռուս-բելառուսական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունների վերադարձի համար նախապատվություններ չեն լինելու. Առաջնահերթությունը տրվելու է հայրենական արտադրողներին։

Պուտինի խոսքով՝ արևմտյան գործընկերներն իրենց պատժամիջոցներով խթանել են Ռուսաստանի զարգացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ