Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել. Վահագն Մկրտչյանը՝ Գրիգորյանին

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն անդրադարձել է «Մեր քաղաքը դաշինք»-ով ՏԻՄ ընտրություններում առաջադրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարություններին և գրել.

«Սերժի «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ընտրություն կեղծելուց է խոսել:

Ընդամենը հիշեցնեմ, որ Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը 2021 թվականի ընտրությունների ընթացքում ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել դրա համար, կա դատարանի օրինական վճիռ այդ մասով:

Իսկ Սերժի կառավարման տարիների ու հենց թեկուզ 2017-ի ընտրակաշառքի ստավկեքը բոլոր գյումրեցիներն էլ հիշում են:

Ձեր աչքի գերանը թողած ուրիշի աչքում փուշ ման մի եկեք, հատկապես որ չեք գտնելու, պարոնայք հանրապետականներ և պատիվունեմականներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ