Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ»։
«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այսպիսին են՝ Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր Սահմանադրության մեջ, որում դեռևս տարածքային պահանջներ են պարունակվում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվի XII Գլոբալ ֆորումի շրջանակներում։