Գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Նրա պատասխանից է կախված ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակավոր՝ 30-օրյա հրադադարի ռեժիմի հաստատմանը։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն հաշվարկ ուներ, որ Ուկրաինան ունի կախվածություն, և կարողանալու էին Կիևին բերել բանակցությունների դաշտ. «Փաստացի Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել երկուստեք կարգավորման մոտեցումների շուրջ։ Հաջորդ էտապը լինելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Եթե Ռուսաստանը կարողանա հասնել խաղաղության Ուկրաինայի հետ, տարածաշրջանում կակտիվանա, այլ հարց է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կկարողանան հավասարակշռել»։
Խոսելով ՀՀ ընդդիմության կողմից Ռուսաստանին սիրաշահելու քաղաքականության մասին՝ քաղաքագետը նկատեց. «Երրորդ երկրներին ռևերանսներ են և սիրաշահելու փորձեր։ Այս մարդիկ Հյուսիսից եկող դաբրոներով են Հայաստանում իշխանության գալիս, որտեղ անտեսված է ՀՀ քաղաքացին, նույն տրամաբանությունը շարունակվում է, ՌԴ-ին մեսիջներ են հղում։ Մեսիջները դեմ են ՀՀ պետական շահին»։
Մանրամասները՝ տեսանյութում