Հաջիևը կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին ծեծված թեզը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին հայտարարել է, թե ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ, իբր, տարածքային պահանջներ կան և դրանք պետք է հանվեն Սահմանադրությունից։

Նա բերել է Իռլանդիայի օրինակը՝ հայտարարելով, թե Իռլանդիան պարտավորվել է փոփոխել իր Սահմանադրությունը և ճանաչել Մեծ Բրիտանիայի լիակատար ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ։

Հաջիևն անդրադարձել է նաև Մինսկի խմբին:

«Եթե ինչ-որ մեկը փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, դա ուտոպիա է։ Հայաստանը փորձում է պահպանել Մինսկի խումբը.: Այն բանից հետո, երբ լուծվեն նման հարցերը, հատկապես՝ Հայաստանի Սահմանադրության հետ կապված, տարածաշրջանում ավելի լավ պայմաններ կստեղծվեն խաղաղության օրակարգի համար»,- հավելել է Հաջիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ