Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում:
Այս մասին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր խոսքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և խաղաղության համաձայնագրի հեղինակն է:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է: