ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սերժի խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը չբացառեց Վարդան Ղուկասյանի, նույնք ինքը Վարդանիկի հետ համագործակցությունը Գյումրու ընտրություններից հետո, հետևությունները թողնում եմ ձեզ, իմ շատ սիրելի գյումրեցիներ։
Իսկ մինչ այդ էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ասաց, որ Բալասանյան դաշինքին տապալել և իշխանությունը ժողովրդի ձեռքից մենք` իշխանություններս ենք խլել…
Ում են ապուշի տեղ դրել, հասկանալի չէ, ասենք քաղաքը թողեցին անտեր, գյումրեցուն առանց բացատրություն տալու հեռացան, հիմա էլ Սերժի Մարտունի բերանով փորձում են մեղադրել իշխանություններին։ Էնքան եք անհանգստացած ձեր ունեցածն ու դիզածը պահելու մոլուցքով, որ էլ չեք էլ հասկանում ինչ եք խոսում, չեք էլ հասկանում, որ ինչքան խոսում եք, էդքան վնասում եք ինքներդ ձեզ… Ինչ ասեմ, շարունակեք նույն տեմպով, մի քանի օր բան մնաց, Գյումրին ու գյումրեցին ձեզ մեկ անգամ ևս ցույց կտա ձեր արժանի տեղը, իսկ մինչ այդ մենք եղել ենք, կանք ու մնալու ենք սարի պես կանգնած Գյումրու թիկունքին` լինելով բացարձակ առաջատար և քվեաթերթիկում 1-ը։