«30 տարի է խոսվում տեղական ինքնաակառավարման մարմնի ինստիտուտը ուժեղացնելու մասին, ոնց են ուժեղացնում՝ կենացո՞վ»։
Այս մասին Կառավարության ննիստի ընթացքում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ միջավայրային բարեկեցության ընկալումը հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում չկա
«Դու կարող ես ունենալ տուն, և այդ տան շեմից այն կողմ, ինչ տեղի կունենա, ընդհանրապես մենք մեր հոգսը չենք համարում։ Ինչ-որ իմաստով դա ճիտ է, որովհետև մենք անհատապես չենք կարող այդհոգսի տակ մտնել, հետևաբար այդ հոգսը լուծվում է սենց․ տեղական ինքնակառավարման մարմիններով այդ գումարը գեներցանելով, այդ գույքի գումարը բերելով մի տեղ և այդ գույքերի դիմացի մայթը, ցանկապատը դմացի մանկապարատեզը կառուցելով, այս գույքահարկի գումարը, որը մենք օրենսդրությամբ ասում ենք, որ պետք է հավաքվի գնա համայնք, մենք ուղղորդում ենք, որ համայնքը ինքը իր բարեկեցության վրա ծախսի, շատ կարևոր է դա»,- ասաց վարչապետը։
Նա շեշտեց՝ այդ գումարները ծախսում են ժողովրդի ընտրած ավագանիները, համայքների ղեկավարները, ոչ մեկ չի կարող ասի՝ «մենք մեր համայնքի ղեկավարին չենք ընտրել, ձայնը կեղծել են և այլն։
«Այս վերջերս ընդունեցինք կարևոր մեխանիզմ, դա մասնակցային բյուջեն է, երբ համայքնի բնակիչները իրենք կարող են որոշել, ասել՝ ուզում ենք՝ մեր գույքահարկը ծախսվի կոնկրետ խնդիրը լուծելու վրա։ Ընդհանրապես խոսել այս համակարգի դեմ, դա նշանակում է, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է տնից դուրս չես կարողանա գալ։ Գնացեք Հայաստանի տասնյակ գյուղեր, այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ , որտեղ մի քանի հարյուրամյա, նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում, բարեկարգված ճանապարհ չի եղել, սա քաղաքական ընտրության հարց է»,- կարևորեց Կառավարության ղեկավարը։
Նա նաև ասել է, թե ընդդիմադիր գործընկերներին պետք է, որ մարդիկ անընդհատ մնան ցեխի մեջ. «Որ երկնային գրավիլը, երկնային բրինձը, երկնային տուկի թելը, երկնային անորակ դիզվառելիքն անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու։ Թափվելու է պետական ու տեղական բյուջեներից, ու չի թափվելու, այլ՝ համայնքի ու քաղաքացիների կոնկրետ որոշումներով ծախսվելու է կոնկրետ կարիքները հոգալու համար»։