2017թ-ի խորհրդարանական ընտրություններում ձեր համար բաժանած գումարների ո ՞ր մասն եք հասցրել հետ բերել․ սուս էլի Մարտուն ջան․ Սարուխանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սեռժի անպատիվ խմբակցության անդամ, Գյումրու համայնքի ղեկավարի թեկնածու Մարտուն Գրիգորյանը խոսում է մարտի 30-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրությունների հնարավոր կեղծիքների մասին։

Մարտուն Գրիգորյան, 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում ձեր համար բաժանած գումարների ո ՞ր մասն եք հասցրել հետ բերել, ունե ՞ք վերջնական տվյալներ, ի ՞նչ եք արել այն տասովչիկների հետ, ովքեր ցուցակներով գումարներ էին վերցրել, բայց չեն ապահովել համապատասխան ձայները, քա՞նի հոգուց եք գումարներ հետ վերցրել` համապատասխան ձայներ չապահովելու համար, ունե ՞ք հստակ հաշվարկներ, թե ՞ դեռ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ։

Սուս էլի Մարտուն ջան, գոնե սուս ախպեր ջան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ